Հայ կանայք ամենասեքսուալն են աշխարհում. Huffington Postի անդրադարձը

Աշխարհի ամենասեքսուալ կանանց շարքում հայերն առաջինն են Miss Travel-ի` իր հաճախորդների շրջանում կատարած ուսումնասիրության արդյունքում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով Huffington Postը, շուրջ 110 հազար ամերիկացիների շրջանում անցկացված հարցման արդյունքում որոշվել է, որ աշխարհի ամենասեքսուալ կանայք հայերն են, իսկ տղամարդիկ` իռլանդացիները:
Huffington Post-ը նշում է, որ հայ կանանց վարկանիշի նման բարձրացումը մեծապես հավանական է, որ կապված լինի Քիմ Քարդաշյանի անվան հետ: Ամենասեքսուալ կանանց շարքում հայերին հաջորդում են բարբադոսցիները, ամերիկուհիները, կոլումբացիները, անգլիացիները, ավստրալացիները, բրազիլուհիները, ֆիլիպինուհիները, բուլղարացիները և լիբանանցիները: Ամենասեքսուալ տղամարդկանց շարքում իռլանդացիներից հետո հայտնվել են ավստրալացիները, պակիստանցիները, ամերիկացիները, անգլիացիները, շոտլանդացիները, իտալացիները, նիգերացիները, դանիացիներն ու իսպանացիները: