Հայաստանյան ժյուրիի կազմը հայտնի է. «Եվրատեսիլ-2015»

«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթի պաշտոնական կայքը հրապարակել է մասնակից երկրների ազգային ժյուրիի կազմը, որոնց ձայները կազմելու են քվեարկության վերջնական արդյունքների 50 տոկոսը:

 NEWS.am STYLE-ի  փոխանցմամբ՝ այսպիսով, Հայաստանի ազգային ժյուրիի կազմում ընդգրկված են` Արամ MP3, Նունե Եսայան, Գրիգոր Նազարյան, Արեւիկ Ուդումյան, Արեն Բայադյան, Լեյլա Սարիբեկյան:

Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ» մրցույթը կանցկացվի Վիեննայում` մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին:

 

Scroll Up