«France 5»-ը թռչող սարքով արված բացառիկ կադրերի միջոցով պատմել է Հայաստանի մասին (տեսանյութ)

Ֆրանսիական France 5 հեռուստաընկերության` թռչող սարքին ամրացված տեսախցիկը, մի քանի օր պտտվելով Հայաստանի տարբեր բնակավայրերով, Հայաստանի բնությունը պատկերող բացառիկ գեղեցիկ կադրեր է ֆիքսել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսանյութում ներկայացվում են Երևանը, Բյուրականի աստղադիտարանը, Հայաստանի բազմադարյա եկեղեցիներն ու վանքերը, ներառված են կադրեր Գյումրիից, ներկայացվում է նաև 1988թ. ավերիչ երկրաշարժի պատմությունը: