Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Ախալցխայում

Մայիսի 4-ի Ախալցխայի USAID-ի ժողովրդավարության ներգրավման կենտրոնում տեղի ունեցավ Սերգեյ Ֆիդանյանի ֆոտոցուցահանդես նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցահանդեսում ներկայացված են Վրաստանում ապրող այն հայերի նկարները եւ պատմությունները, որոնց նախնիները վերապրել են 1915-1922թ. Մեծ Եղեռնը:  Այս մասին գրում է akhaltskha.net-ը:

Ցուցահանդեսի բացման ժամանակ ֆոտոնկարիչ Սերգեյ Ֆիդանյանը հավաքվածներին ներկայացրեց իր կատարած աշխատանքի իմաստը եւ կարեւորությունը: Ցուցահանդեսի բացման խոսքով հանդես եկան նաեւ Ախալցխայի հոգեւորականները, հասարակական գործիչները եւ հասարակության մեջ հարգանք վայելող բազմաթիվ անձինք:

Ցուցահանդեսը USAID-ի ժողովրդավարության ներգրավման կենտրոնում մնալու է տաս օր:

Scroll Up