Թուրք քաղաքապետը ընդդիմանում է Սիսի կաթողիկոսարանի վերադարձին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/ozturk.jpg)
Կիլիկիայի կաթողիկոսության կողմից Սիսի կաթողիկոսարանի վերադարձը պահանջող դատական հարցի մասին հայտարարությամբ է հանդես եկել Ադանայի Քոզան շրջանի (Սիս) քաղաքապետ Մուսա Էոզթյուրքը:
Ըստ «Հաբերլերի»՝ նա նշել է, որ խնդրո առարկա վանքը պատկանում է Քոզանի քաղաքապետարանին ու ավելացրել. «Ոչ ոքի տալու տարածք չունենք»:
Ըստ քաղաքապետի՝ Լոզանի համաձայնագրի մեջ նշված է, որ ոչ իսլամները վեց ամսվա ընթացքում պետք է գային ու տեր կանգնեին իրենց ունեցվածքին. «Այդ օրից ի վեր այն բոլոր կալվածքները, որոնք անտեր են մնացել, անցել են գանձարանին, իսկ այնտեղից էլ՝ մեզ: Ընկերները թող իրենց անցյալին լավ նայեն: Այդպես գալ ու վանք-մանք պահանջել չի լինի: Կներեք, բայց նրանց տալու որևէ տարածք չունենք: Մենք էլ այստեղ ենք ապրում»,-հավելել է Քոզանի քաղաքապետը: