Բեյրութում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել

Բեյրութի ցուցահանդեսային կենտրոնում մայիսի 4-ին, բացվել է «Ազգի վերածնունդը» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն կազմակերպել է Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կենտրոնական կոմիտեն, «Նոյան տապան» ցուցասրահի համագործակցությամբ, գրում է News.am-ը:
Ցուցահանդեսն անցկացվում է Լիբանանի մշակույթի նախարար Ռայմոնդ Արայջիի հովանու ներքո:
Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 31-ը: