Մաստրիխտի կինոթատրոնում կցուցադրվի Ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմ

Մայիսի 6-ին Մաստրիխտի LUMIÈRE կինոթատրոնում ԱՆԻ հայ համայնքի խնդրանքով ցուցադրվելու է DE CUT հուզիչ ու սրտառուչ ֆիլմը Ցեղասպանության մասին, հայտնում է <Նիդերլանդական օրագիրը>:
Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել լայն հասարակական շրջանակներում: Մաստրիխտի հայ հանդիսատեսը հնարավորություն ունի ծանոթանալու Թուրքիայի համար բավականին ցավոտ ընկալվող, բայց իրականությանը աղերսող այս ֆիլմին: Իսկ նա, ով արդեն դիտել է Ատին Ֆատիխի 138 րոպեանոց անգլիական մասշտաբային այս ֆիլմը, հնարավորություն ունի վերլուծելու դեպքերի մանրամասները, որ ծավալվում են մի շարք երկրներում:
Գլխավոր իրադարձությունները սկսվում են 1915 թվականի չարաբաստիկ գիշերը, երբ թուրքական ոստիկանները հավաքում են սպանդի միմիայն հայ տղամարդկանց: Նրանց թվում է երիտասարդ դարբին Նազարեթ Մանուկյանը, ում կտրում են ընտանիքի հետ ունեցած արմատից: Երբ Նազարեթին հաջողվում է խույս տալ մահվան ճիրաններից, փորձում է փնտրել իր դուստրերին…