Սերժ Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ խորհրդի նիստին

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 8-­ին Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսակակն միության խորհրդի նիստին:

Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մայիսի 9-­ին հանրապետության դեկավարը կմասնակցի Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70­-ամյակին նվիրված միջոցառումներին»,­ «Արմենպրես»­-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա նաև ընդգծեց, որ մինչ այդ ՀՀ Նախագահն աշխատանքային այցով կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում: ՀՀԿ խոսնակը դժվարացավ պատասխանել հարցին, թե ԱՄՆ-­ում Նախագահը ի՞նչ միջոցառումների է մասնակցելու և ո՞ւմ հետ է հանդիպելու:

Նա խորհուրդ տվեց սպասել Նախագահի մամուլի գրասենյակի հայտարարությանը, որում մանրամասն կտեղեկացվի օրակարգի մասին:

Scroll Up