Ախալցխայում մեծ շուքով նշվեց Վարդավառը

Այս տարի հուլիսի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Վարդավառը: Տոնի առիթով Ախալցխայի արհեստական լճի ամֆիթատրոնում տեղի ունեցավ շքեղ համերգ նվիրված Վարդավառի տոնին:

Մինչ այդ Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ավարտին երիտասարդները եկեղեցու բակում կազմակերպեցին ավանդական ջրոցի:

Տոնական համերգին ներկա էր Վիրահայոց թեմի առաջնորդ  Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ով իր խոսքում շնորհավորեց բոլորին Վարդավառի տոնի առթիվ եւ շնորհակալություն հայտնեց նորաստեղծ ծխական խորհրդին՝  համերգի կազմակերպման համար, ինչպես նաեւ Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնին, Ախալցխա ժամանած բոլոր պարային խմբերին եւ տեղական իշխանությանը համերգի կազմակերպման գործում Ծխական խորհրդին օժանդակելու համար:

Տոնական համերգային ծրագրին  ներկա էին նաեւ Ախալցխայի քաղաքապետի տեղակալ Աշոտ Մանասյանը, ծխական խորհրդի ատենապետ Գեւորգ Հակոբյանը,Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը, եւ թեմի իրավաբան Լևոն Իսախանյանը, akhaltskha.net–ի գլխավոր խմբագիր եւ ԱՀԵԿԿ ուսումնական մասի ղեկավար Էդուարդ Այվազյանը, ինչպես նաեւ երիտասարդական կրթամշակութային կենտրոնի ղեկավարությունը իր ողջ կազմով, Վիրահայոց թեմի քահանաներ, հոգաբարձուների խորհրդի անդամներ եւ բազմաթիվ մտավորականներ:

Համերգային ծրագիրը բացեց Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի «Գոհանամք» երգի ու պարի համույթը,արդեն ախալցխացիների կողմից շատ սիրված պարերով ու երգերով, որից հետո բեմ բարձրացան շրջանի գյուղերի պարային խմբերը եւ անհատ կատարողները:

Համերգին վրացական ազգային երգերով ներկայացավ նաեւ Ախալցխայի հայտնի Մեսխեթ երգչախումբը, ինչպես նաև Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղի «Վաչիան» համույթը՝ պարային համարներով եւ հայրենասիրական երգերով:

Երեք ժամից ավել տեւած համերգային ծրագիրը եզրափակեց Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնի «Ջեյրան» համույթը:

akhaltskha.net

02847103

37267544

60909632 98632993 s74822424 67661404 85517225

Scroll Up