ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ՌԱԿ կենտրոնական վարչության անդամներին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/r.jpg)
Նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռամկավար Ազատական Կուսակցության կենտրոնական վարչության անդամներ Մայք Խարաբյանին, Վարդան Ուզունյանին և Լևոն Բելեքյանին:
Զրույցի ընթացքում հյուրերը բարձր գնահատեցին Հայաստանում Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ կազմակերպված բոլոր միջոցառումները և վստահություն հայտնեցին, որ դրանք նոր լիցք կհաղորդեն համայն հայության համախմբմանն ու համազգային նոր ձեռքբերումներին: Նրանք պատմեցին նաև Լոնդոնում իրականացված և առաջիկայում իրականացվելիք ծրագրերի ու միջոցառումների մասին:
Սփյուռքի նախարարը գհունակություն հայտնեց ՌԱԿ-ի հայանպաստ գործունեության համար և հույս հայտնեց, որ այսուհետև ևս կշարունակվի արդյունավետ համագործակցությունը:
Քննարկվեցին Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող այլ հարցեր: