Գալիպոլիի 100-ամյակն ապրիլի 24-ին նշելը ծանր նստեց Թուրքիայի վրա
Թուրքական Cumhuriyet պարբերականի լրագրող Դույգու Գյուվենչը խիստ քննադատության է ենթարկել թուրքական իշխանությունների քայլերը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմն առնելու հարցում՝ շեշտելով, որ դրանից Թուրքիան միայն կորուստներ ունեցավ։
«Թուրքիան մեծ կորուստներ ունեցավ հայերին որպես պատասխան Գալիպոլիի 100-ամյակը հենց ապրիլի 24-ին նշելով։
Ցեղասպանության 100-րդ տարելիցին ցեղասպանությունը ճանաչող երկրները կամ ճանաչումը վերաձեւակերպող երկրների թիվը 10-ով ավելացավ։
2015-ին «ցեղասպանություն» ասող երկրներն են՝ Վատիկան, Արգենտինա, Ավստրիա, Բուլղարիա, Չիլի, Չեխիա, Գերմանիա, Հոլանդիա, Ռուսաստան եւ Սիրիա։ Անկարան աշխատանքներ է տանում, որպեսզի կանխի Գերմանիայի նախագահի ելույթն արտացոլող որոշումը Գերմանիայի խորհրդարանում»,-նշել է Cumhurıyet-ի լրագրողը։