Տեղի կունենա իրանահայ գրող, թարգմանիչ Խաչիկ Խաչերի՝ «Թռիչք Կռունկի հետ» 60 ժամանակակից հայ գրողների բանաստեղծությունների պարսկերեն անթոլոգիայի շնորհանդեսը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/logo8.jpg)
Ապրիլի 28-ին, ժ.15:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի գրողների միության, Գրականության և արվեստի թանգարանի աջակցությամբ Գրողների միության դահլիճում տեղի կունենա իրանահայ գրող, հրապարակախոս, թարգմանիչ Խաչիկ Խաչերի կողմից կազմված եւ թարգմանված՝ «Թռիչք Կռունկի» հետ» 60 ժամանակակից հայ գրողների բանաստեղծությունների պարսկերեն անթոլոգիայի շնորհանդեսը (հասցեն՝ Մ.Բաղրամյան պողոտա, 3-րդ շենք):
Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Տիրապետելով հայերենին, պարսկերենին, գերմաներենին և անգլերենին՝ Խաչիկ Խաչերը գրում և թարգմանություններ է կատարում նշված լեզուներով: