Քիմ Քարդաշյանն անմոռուկը կրծքին՝ Նյու Յորքում կայացած Variety երեկույթին.լուսանկարներ

Մեծ հեղինակություն վայելող ամերիկյան Variety ամսագիրը, որն արդեն ներկայացրել է իր ավանդական վարկանիշային աղյուսակում՝ «Power of Women»-ում (կանանց ուժը), տեղ գտած աստղերի անունները, Նյու Յորքում կազմակերպել է հատուկ երեկույթ։ Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Քիմ Քարդաշյանը, ով ամսագրի կողմից ճանաչվել էր բարեգործությամբ զբաղվող աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը։
Այս միջոցառմանը Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ համարվող անմոռուկի նշանը կրծքին։