Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը պետք է միջազգային դառնա. Սերգեյ Բաբուրին
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը պետք է միջազգային դառնա, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ռուս հայտնի իրավաբան Սերգեյ Բաբուրինը չորեքշաբթի Երևանում մեկնարկած «Ցեղասպանության հանցագործության դեմ» գլոբալ համաժողովից հետո։
«Վստահ եմ, ոչ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը, որը Թուրքիայի պետական քաղաքականության արդյունք է, պետք է նկատեն աշխարհի բոլոր երկրներում և միջազգային կազմակերպություններում; Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը պետք է միջազգային դառնա»,– ասաց Բաբուրինը։
Ըստ նրա, Երևանում աշխարհի բազմաթիվ պետությունների հասարակական ուժերի ներկայացուցիչների, այդ թվում` պաշտոնատար անձանց, իրավաբանների մասնակցությունն ասում է այն մասին, որ աշխարհի համար վաղուց ժամանակն է ճանաչել Ցեղասպանությունը։
Բաբուրինը նշեց, որ այսօր Հայաստանի կողմից իրատեսական կլինի պահանջել Թուրքիայից Ցեղասպանությունը որպես պատմական իրականություն ճանաչելը։
Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումների շրջանակում անցկացվող «Ցեղասպանության հանցագործության դեմ» երկօրյա գլոբալ համաժողովին մասնակցում են տարբեր երկրների մոտ 600 պատվիրակներ։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգները, ինչպես նաև` Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։