Թուրքիան արգելել է Սերբիայի նախագահի ինքնաթիռի թռիչքն իր տարածքով

Բոսնիա եւ Հերցեգովինայի կազմում Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը չի կարողացել գալ Երևան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100­րդ տարելիցի միջոցառումներին:

Ինչպես հաղորդում է Radiosarajevo ռադիոկայանը` վկայակոչելով նախագահի գրասենյակը, Դոդիկը վերադարձել է Բանյա Լուկա ` Բուրգասի օդանավակայանում մի քանի ժամ սպասելուց հետո: «Արմենպրես»­ի փոխանցմամբ` Միլորադ Դոդիկի գրասենյակից հայտնել են, որ թուրքական իշխանությունները թույլ չեն տվել, որ ինքնաթիռը թռչի իր երկրի տարածքով: Բոսնիա եւ Հերցեգովինայի կազմում Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկի այցը նախատեսված էր Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցի շրջանակներում:

Օրերս Միլորադ Դոդիկը «1915­1917թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» հայտարարություն էր ուղարկել խորհրդարան: «Հարկավոր է աշխատանքներ տանել մարդու իրավունքների, միջազգային քրեական իրավունքի պաշտպանության ուղղությամբ, ինչպես նաեւ ընդգծել, որ մարդկության դեմ իրագործված հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, եւ պետք է ներդրում ունենալ ցեղասպանության ժխտման դեմ պայքարում»,­ ընդգծել էր Դոդիկը:

Scroll Up