Շառլ Ազնավուրն ու Արտավազդ Փելեշյանն այսօր կժամանեն Հայաստան
Այսօր երեկոյան «Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն աշխարհահռչակ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրը և կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանը:
Ազնավուրն այս տարվա կինոփառատոնի պատվավոր հյուրն է, բացի այդ` փառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում կներկայացվի Շառլ Ազնավուրի մասին պատմող ֆիլմ:
Փառատոնի «Հարգանքի տուրք» ծրագրում կնշվեն աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, Արտավազդ Փելեշյանի և Ներսես Հովհաննիսյանի հոբելյանները: Փելեշյանի 75-ամյակի առիթով կցուցադրվի իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը»ժապավենը, ինչպես նաև կլինեն նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ:
1in.am