Նախագահները ժամանելու են ապրիլի 23-ին՝ չարտերային թռիչքով. մանրամասներ

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ավելացել են դեպքի Հայաստան թռիչքները, մեր երկիր եկող ինքնաթիռներն էլ լեփ-լեցուն են: Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գդզզելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ որոշակիորեն ավելացել են Ռուսաստանի եւ Լիբանանի չվերթները: Չարտերային թռիչքներ էլ կան Ռուսաստանից, Եգիպտոսից, Կիպրոսից, Սերբիայից եւ այլն:

Ինչ վերաբերում է այս օրերին սպասվող բարձրաստիճան հյուրերին, ապա, մեր տեղեկություններով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստան կգան չարտերային թռիչքով, կժամանեն ապրիլի 23-ին՝  երեկոյան, եւ կգնան ապրիլի 24-ի երեկոյան:  Ըստ որում՝ եթե Պուտինին ուղեկցելու է մինչեւ 5 օդանավ, ապա Օլանդին ընդամենը 2-ը:

Ապրիլի 23-ին չարտերային թռիչքով Հայաստան կժամանեն նաեւ Սերբիայի եւ Կիպրոսի նախագահները: Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակը Հայաստան է գալիս այսօր՝ ապրիլի 21-ին, նույնպես չարտերային թռիչքով: Ռուբեն Գրդզելյանը նշեց, որ միայն ապրիլի 23-ին նախատեսված է մոտ 10 չարտերային թռիչք, մեծ մասը՝ ՌԴ-ից, այս թիվը ժամ առ ժամ կարող է ավելանալ, քանի որ չարտերային թռիչք կազմակերպելու դեպքում տեղյակ են պահում մեկ օր առաջ:

Սրանից բացի՝ կարող են լինել նաեւ մասնավոր օդանավներով Հայաստան ժամանողներ: Օրինակ՝ իրենց օդանավով Հայաստան կգան Էդուարդո Էռնեկյանը, Սամվել Կարապետյանը: Ընդ որում, ասում են՝ Սամվել Կարապետյանը գալիս է ընտանիքի հետ:

Scroll Up