«Հիշիր». Հայկոն Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տեսահոլովակ է ներկայացրել (տեսանյութ)

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նոր տեսահոլովակ է թողարկվել, որը կոչվում է «Հիշիր»: Երգը կատարում են Հայկոն եւ Դիանան, գրում է News.am-ը:
Երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը: Տեսահոլովակի ռեժիսորն է Լուսինե Մարտիրոսյանը: