Հուլիսի 5-ը կսահմանվի պետական խորհրդանշանների օր

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հուլիսի 5-ը սահմանեց պետական խորհրդանշանների օր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ նպատակով գործադիրն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը կներկայացվի Ազգային Ժողովին: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ տոնական օրվա ընտրությանն առավել քան համապատասխանում է Հայաuտանի Հանրապետության Սահմանադրության օրվան՝ հուլիսի 5-ին:
Պետական խորհրդանշանների տոնական օր սահմանելու նպատակն է` պետական խորհրդանշանների (Հայաստանի Հանրապետության զինանշան, Հայաստանի Հանրապետության դրոշ, Հայաստանի Հանրապետության օրհներգ) բովանդակության նպատակային պահպանումը և տարածումը, պետականության նկատմամբ հարգանքի արմատավորումը, քաղաքացիական հասարակության ձևավորումը, ազգային ինքնության պահպանումը, ազգային պետական խորհրդանիշների հանրահռչակման միջոցով սփյուռքում ապրող հայության ինքնության ամրապնդումը: Մինչ այդ խորհրդանշանների օրը նշվում էր հունիսի 15-ին, սակայն, քանի որ օրն աշխատանքային էր, իսկ ոչ աշխատանքային օրերի քանակը տարվա մեջ արդեն առավելագույնն էր, այդ պատճառով որոշվեց խորհրդանշանների տոնը նշել հենց Մայր օրենքի օրվա հետ: