Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքար Էխտիլա գյուղում

 Ապրիլի 19-ին Ջավախքի Էխտիլա գյուղում կանգնեցվեց խաչքար՝  ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին կանցնեցված խաչքարն օծվեց  Սամցխե-Ջավախք և Ծալկա տարածաշրջանի առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանի ձեռամբ և  Էխտիլա գյուղի հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի մասնակցությամբ:

Օրը պատմական էր գյուղի համար.  Հայոց Մեծ ողբերգությունից ուղիղ մեկ դար անց Ջավախքի այս գյուղում վեր խոյացավ հոյակերտ մի խաչքար: Այն կանգնեցվեց Դեմուրճյան եղբայրների բարերարությամբ:

Ջավախքի փոխառաջնորդն իր խոսքում կարևորեց Դեմուրճյան եղբայրների ազգանվեր գործնեությունը, նշելով. «Այս խաչքարը գյուղի բարձունքից հսկելու է բոլորիս, ինքնանպատակ չէ, որ հենց 100-րդ տարելիցի նախաշեմին է այն կանգնեցվում գյուղում»:

Խաչքարի բացման արարողությանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և Վրաստանից՝ արվեստի ու մշակույթի գործիչներ, մանկավարժներ և այլոք:

Այնուհետև Էխտիլա գյուղի դպրոցի բարձր դասարանցիները հանդես եկան գեղարվեստական միջոցառմամբ:

Այս մասին հաղորդում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը:

vr2vr3 vr4vr5

Scroll Up