Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը Նորթին մկրտել են Երուսաղեմի հայկական եկեղեցում (լուսանկարներ)
Երեւանից Երուսաղեմ ժամանած Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը տեղի 12-րդ դարի Սուրբ Հակոբյանց հայկական եկեղեցում այսօր մկրտել են իրենց 2 տարեկան դստերը` Նորթին:
Ինչպես հաղորդում է DailyMail-ը, Քարդաշյանները Իսրայելի միջազգային օդանավակայան են ժամանել մասնավոր ինքնաթիռով, որից հետո տեղավորվել են Երուսաղեմի հյուրանոցներից մեկում:
DailyMail-ի մեկ այլ հրապարակման համաձայն, Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը լրագրողներին տեղեկացրել է, որ «Նորթ Ուեսթը մկրտվել ու պաշտոնապես դարձել է քրիստոնյա եւ հայ եկեղեցու անդամ»:
The Jerusalem Post-ն իր հերթին գրում է.«Մինչ զույգը նախկինում նշում էր, որ ժամանում է Իսրայել` այցելելու տարբեր սրբավայրեր, պարզ է դառնում, որ մկրտությունը կարճատեւ այցի գլխավոր առիթն է”:
E! News-ն էլ տեղեկացնում է, որ Նորթ Ուեսթի կնքամայրը մորաքույրն է` Քլոե Քարդաշյանը:
Աստղային ընտանիքի ուղեւորության հաջորդ կանգառը Հորդանանն է:
Տեքստը` Նարինե Դանեղյանի/Bravo.am/