Armenity. Սփյուռքի նկարիչները ներկայացնելու են Հայաստանը Վենետիկի բիենալեին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարությունը Վենետիկի Բիենալ ցուցահանդեսում տաղավար է տրամադրելու հայկական սփյուռքի նկարիչներին: Այս մասին հայտնում է armeniangenocide100.org-ը:
Հայաստանը ներկայացնելու են սփյուռքի ժամանակակից նկարիչներ Հայկ Այվազյանը (Լիբանան/Ֆրանսիա), Նիկոլ Բեզջյանը (Սիրիա/ԱՄՆ), Աննա Բողիգույանը (Եգիպտոս/Կանադա), Հերա Բուքուքթաշչյանը (Թուրքիա), Սիլվիա Տեր-Մեգուերդիտչյանը (Արգենտինա, Գերմանիա), Այրին Անաստասը (Իրան/Պաղեստին/ԱՄՆ), Մխիթար Կարապեյանը (Բելգիա), Այքաթերինի Գեգիզյանը (Հունաստան), Անժելա Ռիչի Լուչչին (Իտալիա), Արամ Ջիբիլյանը (ԱՄՆ), Նինա Խաչատուրյանը (ԱՄՆ/Ֆինլանդիա), Մելիք Օհանյանը (Ֆրանսիա), Միքայել Օհանջանյանը (Հայաստան/Իտալիա), Ռոսանա Փալազյանը (Բրազիլիա), Սարգիսը (Թուրքիա/Ֆրանսիա) և Հրայր Սարգսյանը (Սիրիա/Մեծ Բրիտանիա):
Սփյուռքի ժամանակակից նկարիչների Armenity կազմակերպության կուրատորական գաղափարը ենթադրում է տարահանումն ու տարածաշրջանային հասկացությունը, արդարադատությունն ու հաշտեցումը, բնավորությունն ու ճկունությունը: Անկախ նկարիչների ծննդյան վայրից՝ ընտրված արվեստագետներն իրենց ինքնության մեջ կրում են ծագման հիշողությունը:Ցուցահանդեսը ներկայացնող կատալոգում լինելու են գունավոր պատճեններ, ինչպես նաև հայերեն և անգլերեն տեքստեր: Ներածությունը, նախաբանը և կուրատորական տեքստերը նվիրված են լինելու 16 նկարիչներից յուրքանչյուրին: Կատալոգում կլինեն նաև Նյու Յորքում բնակվող արվեստի պատմաբան և անկախ կուրատոր Նիրի Մելքոնյանի և լոնդոնաբնակ գրող և Ibraaz պարբերականի խմբագիր Սթեֆանի Բեյլիի էսսեները:
Սեպտեմբերի 5-ից 11-ը Արսենալի Piccolo ամֆիթատրոնը, Armenity-ի համատեքստում, կազմակերպելու է ներկայացումների, քննարկումների և վիդեո նախագծերի շարք՝ ներկայացնելով փոքրասիական ծագում ունեցող նկարիչների, գրողների և անկախ ռեժիսորների: