Հունա-հռոմեական ոճի ըմբիշներն օգնության ձեռք են մեկնում զինվորին
Հունա-հռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Եղիազարյանը, Հայկական բանակում իր պարտքը կատարելիս, հակառակորդի գնդակից հրազենային վնասվածք է ստացել և արդեն 4 տարի գամված է անկողնուն: ՀՀ ՊՆ-ի աջակցությամբ կատարվել է վիրահատություն, սակայն, Գևորգը դեռ ամբողջությամբ չի ապաքինվել, բժիշկների պնդմամբ անհրաժեշտ է կատարել 2-րդ վիրահատությունը:
Տեղեկանալով այդ մասին հունա-հռոմեական ոճի ըմբիշներ` օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը, Եվրոպայի չեմպիոն Կարեն Մնացականյանը և Արսեն Բադալյանն այսօր այցելել են Գևորգ Եղիազարյանին ու նրան հանձնել դրամական օգնություն: Տղաները Գևորգին մաղթել են հաջող վիրահատություն և շուտափույթ ապաքինում:
Կեցցե՛ն մեր մարզիկները, ովքեր մեկ անգամ ևս ապացուցեցին, որ մարզաշխարհի ներկայացուցիչները շատ համախմբված են` միշտ պատրաստ, իրենց հնարավորությունների սահմաններում, օգնելու մեկմեկու: Այս մասին տեղեկանում ենք հունահռոմեական ոճի ըմբիշ, 2001 թ աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանի Ֆեյսբուքյան էջից: