Հայաստանի և Տաջիկստանի արտգործնախարարները հանդիպել են Դուշանբեում
Ապրիլի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Դուշանբեում հանդիպեց Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին Ասլովի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, կարևորեցին բարձրաստիճան փոխայցելությունները, միջկառավարական հանձնաժողովի գործունեության և խորհրդարանական շփումների ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ամրապնդումը, մշակութային փոխանակումների խրախուսումը։
Հայաստանի և Տաջիկստանի արտգործնախարարները անդրադարձան միջազգային կառույցներում երկկողմ համագործակցության, ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների անցկացման հարցերին։