Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահին՝ «Դալնի Վոստոկ» ձկնորսանավի խորտակման կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Օխոտի ծովում խորտակված «Դալնի Վոստոկ» ձկնորսանավի նավաստիների ողբերգական մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:

Հանրապետության Նախագահը խնդրել է վշտակցության ու զորակցության անկեղծ խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մտերիմներին:

Scroll Up