Մոսկվայում տեղիկ կունենա «Հիշում եմ և պահանջում» խորագրով ոգեկոչման երեկո
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/mos.jpg)
2015 թ. ապրիլի 13–ին Մոսկվայի Երաժշտութան միջազգային տան Սվետլանովյան դահլիճում տեղի կունենա «Հիշում եմ և պահանջում» խորագրով ոգեկոչման երեկո` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի առիթով:
Միջոցառումը համատեղ կազմակերպում են ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը և «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը, որն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումները համակարգող համառուսաստանյան հանձնաժողովի գործունեության շրջանակում:
Անմեղ զոհերի ոգեկոչման երեկոյին կմասնակցեն դիվանագետներ, խորհրդարանականներ, ռուսաստանյան քաղաքական կուսակցությունների, ազգային համայնքների, հասարակական միավորումների, գործարար շրջանակների ներկայացուցիչներ և արվեստի գործիչներ:
Երեկոյին կհնչեն Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչների ելույթները: Միջոցառման գեղարվեստական մասում տեղի կունենա Մոսկվայի Ս. Փարաջանովի անվ. թատրոնի «Արմենիադա» ներկայացման պրեմիերան: