BBC-ն ռեպորտաժ է պատրաստել հայ երիտասարդների շրջանում IT-ի զարգացման մասին (տեսանյութ)
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/Բիբիսի.jpg)
BBC հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Հայաստանում երիտասարդների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մասին, գրում է artsakhpress.am-ը:
Դեպի ծով ելք չունենալը խաչընդոտում է Հայաստանին զարգացնել իր տնտեսությունը, սակայն դրա արդյունքում երկրի իշխանությունները սկսեցին ուսումնասիրել նոր տեխնոլոգիաները որպես հարստություն ստեղծելու միջոց, ասվում է ռեպորտաժում:
Ռեպորտաժի հեղինակը մանրամասն ներկայացնում է Երեւանում գործող Թումո կենտրոնի մասին, որտեղ երեխաները կարողանում են անվճար IT կրթություն ստանալ: Խոսվում է նաեւ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների մասին: