Աշոտ Դանիելյանը նվաճեց աշխարհի գավաթը

Մարտի 27-ին Մոսկվայում մեկնարկեց Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը՝ «Խառլամպիևի հուշամրցաշարը», որին այս տարի մասնակցում է 35 պետության շուրջ 300 մարզիկ:

Այս հեղինակավոր մրցաշարին Հայաստանը մասնակցում է ուժեղագույն մարզիկներով: Մրցումների առաջին իսկ օրը՝, մեր ամենահեղինակավոր մարզիկը՝ Աշոտ Դանիելյանը, գերազանց անցկացրեց մրցելույթները և 90 կգ քաշային կարգում դարձավ մրցաշարի հաղթող ու նվաճեց աշխարհի գավաթը:

Մեկ մեդալ էլ այսօր նվաճեց Վահե Օթարյանը՝ 52 կգ քաշային կարգում գրավելով երրորդ տեղը: Այս մասին Հայերն այսօրը տեղեկանում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

 

Scroll Up