«Տղա՛ս, ու՞ր է Եփրատը». նոր ֆիլմ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Մարտի 28-ին էկրան  կբարձրանա «Տղա՛ս, ու՞ր է Եփրատը» ֆիլմը: Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Վիգեն Ստեփանյանը և Ռուբեն Փաշինյանը: Կարճամետրաժ, խաղարկային ֆիլմը 15 րոպե տևողություն ունի: Համառոտ ներկայացնելով սյուժեն՝ նշենք, որ ֆիլմում արծածվում է Հայոց ցեղասպանության թեման. ԱՄՆ-ից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների խմբում մի ծերուկ փնտրում է Եփրատ գետը:

Հայաստանի տեսարժան վայրեր այցելելու  ճանապարհին նա ամեն անգամ գետի հանդիպելիս՝  էքսկուրսավարին հարցնում է. «Տղա՛ս, այս գետը Եփրա՞տն է»: Այդպես հարցնելով՝ հասնում է մինչև Նորավանք:

Ծավալվող իրադարձություններին կարող եք հետևել մարտի 28-ից հետո, երբ Մոսկվայի Տանը տեղի կունենա պրեմիերան: Հավելենք, որ ֆիլմը  նկարահանվել է Ռուբեն Փաշինյանի «Տղա՛ս, ու՞ր է Եփրատը» պատմվածքի հիման վրա:

5S7B6316 new[01-23-52]

Scroll Up