Աշխարհահռչակ մանրաքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանն այսօր կդառնար 90 տարեկան
Արվեստի վաստակավոր գործիչ, միկրոքանդակագործ, ջութակահար, երաժշտական գործիքների վարպետ, ծաղրանկարիչ, գիտնական-գյուտարար Էդուարդ Տեր-Ղազարյանը հունիսի 20-ին կդառնար 90 տարեկան:
Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդում են ՀՀ մշակույթի նախարարությունից: Վերականգնելով արվեստի բարդ տեսակներից մեկը` մանրաքանդակագործությունը, այս բացառիկ տաղանդավոր հայը ստեղծել է մի նոր ուղղություն` շարժական միկրոքանդակագործությունը:
Էդուարդ Տեր-Ղազարյանն իր ստեղծագործական կյանքի արդյունքում թողել է հսկայական ժառանգություն՝ շուրջ 1000 յուրօրինակ միկրոքանդակ, 600 ջութակ, ալտ, թավջութակ, 1.500.000 ծաղրանկար և ունեցել է 30.000-ից ավելի համերգներ: Հիշեցնենք, որ վարպետը կյանքից հեռացավ 2012 թ-ին` 89 տարեկան հասակում: