«Նացիզմը և պանթուրքիզմը. համեմատական մոտեցում» թեմայով դասախոսություն Աթենքում
Երկուշաբթի, փետրվարի 16-ին, Աթենքի՝ Նիկիայի քաղաքապետարանի սրահում «Նացիզմը եւ Պանթուրքիզմը, համեմատական մոտեցում» թեմայով տեղի ունեցավ դասախոսություն հունահայ գրող-հրապարակախոս՝ պարոն Հովսեփ Քասեսյանի բանախոսությամբ:
«Հունահայկական» հետազոտությունների կենտրոնի քարտուղար, «Հայաստան» և «Նոր աշխարհ» շաբաթաթերթերի աշխատակից պարոն Հովսեփ Քասեսյանը հունարեն լեզվով՝ հունախոս հասարակության համար ներկայացրած իր վերլուծությամբ, բացատրեց Նացիզմ եւ Թյուրքիզմ քաղաքական շարժումների հասարակած արմատների, բնի և պտղի մասին, որոնք 20-րդ դարում իրագործեցին երկու ամենամեծ ցեղասպանությունները: Բանախոսը խոսեց նաև երկու ցեղասպանությունների տարբերությունների մասին, նշելով, որ եթե հրեաները կորցրեցին կյանք ու սեփականություն, հայերը՝ առավել և առաջին հերթին հայրենիք:
«Հայ ազգի նկատմամբ ցանկացած նյութական և բարոյական հատուցում, առանց հողային հատուցման, լինելու է թերի և կեղծ», – եզրակացրեց պարոն Քասեսյանը:
«Հունահայկական» հետազոտությունների և Աթենքի Նիկիայի քաղաքապետարանի մշակութային կենտրոնների համագործակցությամբ կազամակերպված միջոցառումը ներկայացվեց «Հունահայկական» հետազոտությունների կենտրոնի նախագահ՝ պարոն Հայկ Գասարճյանը:
ՀՈՎՍԵՓ ՔԱՍԵՍՅԱՆ
«Հայաստան» լրատու ցանց