Սերժ Սարգսյանը կպատասխանի Լևոն Տեր­-Պետրոսյանի բաց նամակին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կարձագանքի առաջին նախագահ Լևոն Տեր­ Պետրոսյանի բաց նամակին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»­ը` 168.am­-ը ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին էր դիմել ճշտելու՝ արդյոք Սերժ Սարգսյանը ընդունելո՞ւ է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր­Պետրոսյանի կողմից քիչ առաջ բաց նամակով արված՝ դեմ առ դեմ հանդիպելու և «Հայոց ցեղասպանության 100­ րդ տարելիցի համահայկական հռչակագրի» բովանդակության վերաբերյալ հարցեր քննարկելու առաջարկը: «Հանրապետության Նախագահը ծանոթ է Լևոն Տեր­ Պետրոսյանի բաց նամակին: Համապատասխան արձագանք, անշուշտ, կլինի»­ի` ասել է Ա. Սաղաթելյանը: Նա, սակայն, չմասնավորեցրեց՝ արձագանքը ի՞նչ ձևաչափով և ե՞րբ կլինի:

Scroll Up