Վախթանգ Դարչինյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է մեքսիկացի մրցակցին

Աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, 39-ամյա Վիկ Դարչինյանը Մեքսիկայում անցկացված բռնցքամարտի երեկոյի շրջանակներում հանդիպել է տեղացի Խուան Խիմենեսին եւ իններորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթանակ տարել: Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը:
Ավելի վաղ չորս քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Էրիկ Մորալեսը հայտարարել էր, թե բանակցություններ են վարվում իր կրտսեր եղբոր՝ 23-ամյա Իվան Մորալեսի եւ Վիկ Դարչինյանի միջեւ: