ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովն ավարտեց իր աշխատանքները, ընտրեց նոր Բյուրո
Հայ Յեղափոխական Դաշնակցության 32-րդ Ընդհանուր ժողովը գումարվեց Դիլիջանում՝ 2015 թվականի հունվարի 16-24-ը։ ՀՅԴ Բյուրոյի հրավերով գումարված ժողովին մասնակցեցին կուսակցության կազմակերպական շրջանների պատգամավորներ եւ խորհրդակցական ձայնով հրավիրյալներ։ Ժողովը նախ լսեց, քննարկեց եւ արժեւորեց կուսակցության անցած հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ձեռքբերումներն ու թերացումները, ապա լրամշակման ենթարկեց առաջիկա քառամյակի համար ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը, արտաքին եւ ներազգային ճակատներում կուսակցության գործունեությունն ու դիրքորոշումները՝ իր համահայկական եւ Հայաստանակենտրոն աշխարհայացքի հիման վրա։ Իր աշխատանքների ավարտին, ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովը ընտրեց նոր Բյուրո՝ հետեւյալ կազմով. Հրանտ Մարգարյան (Հայաստան) Վիգեն Բաղումյան (Իրան) Վիգեն Յակուբյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) Հակոբ Խաչերյան (Լիբանան) Կիրո Մանոյան (Հայաստան) Խաչիկ Մուրադյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) Բենիամին Պչաքչյան (Լիբանան) Հակոբ Տեր Խաչատուրյան (Կանադա) Արմեն Ռուստամյան (Հայաստան) Սպարտակ Սեյրանյան (Հայաստան) Մուրադ Փափազյան (Ֆրանսիա) ՀՅԴ Բյուրոն իր առաջին նիստին Բյուրոյի ներկայացուցիչ ընտրեց Հրանտ Մարգարյանին, իսկ քաղաքական ներկայացուցիչ՝ Արմեն Ռուստամյանին: