Նախագահի հրամանագրով Նահապետ Ասատրյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/01/serzh_sargsyan.thumb_.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Նահապետ Արտակի Ասատրյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:
Ծավալված մարտերի ժամանակ զոհվել էր զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը և վիրավորում էր ստացել 1973թ. ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը: