Հովիկ Աբրահամյանը ցավակցել է Ավետիսյանների հարազատներին ու մերձավորներին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցել է փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ:
«Խոսքեր չեմ գտնում արտահայտելու այն խորը ցավը, որ կրկին վերապրեցի այսօր փոքրիկ Սերյոժայի մահվան գույժը լսելուն
պես: Խորին ցավակցություն եմ հայտնում Ավետիսյանների հարազատներին ու մերձավորներին եւ իրենց հետ միասին կիսում
այս ծանր վիշտը», «Արմենպրես»ի հաղորդմամբ` նշել է Հովիկ Աբրահամյանը:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը:
Հունվարի 19ին մեկ շաբաթ կյանքի եւ մահվան պայքար տալուց հետո ժամը 17:02-ին մահացել է նաեւ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը: