Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը լույս է տեսել «Ծիսական գիտելիքներ» կրոնական բառարանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեյափառ Հայրապետի օրհնությամբ և Գերաշնորհ Տ. Սուրեն Արքեպիսկոպոս Գաթարոյանի ջանքերով Մեծի Տանն Կիլիկիո տպարանում լույս է տեսել «Ծիսական գիտելիքներ» խորագրով եկեղեցական պաշտամունքի և ծիսակարատության բացատրողականկրոնական բառարանը: Այս մասին տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:
Հատորը բաղկացած է 5 մասերից. Ծիսական բառարանից, որն ընդգրկում է հայ ծեսին ու ծիսակատարությանն անմիջապես առնչվող բառերի բացատրությունը:
Երկրորդ մասում Հայ եկեղեցու Սբ. պատարագի բացատրությունն է, երրորդ մասում Տերունի և Աստվածածնի նվիրված տոներն են, չորրորդում ներկայացված են ծիսական և կանոնական արարողություններ, իսկ հինգերորդում տոնախմբությունների, ավանդությունների և ծիսական տնօրինումներն են:
Գրքի հիմնական նպատակն է մեր հավատացյալներին և հատկապես նոր սերնդին ավելի լավ ծանոթացնել եկեղեցու` որպես ծես և ծիսակատարություն ներքին կառույցի հետ և հայ հոգու մեջ քանդակել հայ եկեղեցու շքեղ կառույցը: