ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով այսօր՝ դեկտեմբերի 11-ին, պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Այցի շրջանակում նախատեսված է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Վարչապետը կայցելի նաև Թբիլիսիի հայկական եկեղեցի, կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: