Սատարեք Հայաստանի գիտության զարգացմանը. ԱՐՓԱ

Քալիֆորնիայում  տեղակայված Հայաստանի համար վերլուծա-հետազոտական եւ պլանավորման աշխատանքների իրականացման ինստիտուտի (Analysis Research and Planning for Armenia, ARPA) նախագահ Հակոբ Փանոսյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Հայաստանն ունի տնտեսական, ընկերային, քաղաքական, պատերազմական, կրոնական, աղքատության, մենատիրության եւ դեռ ահագին այլ խնդիրներ, որոնց լուծման մեկ կարեւոր միջոցն է գիտութեան եւ տեխնոլոգիայի զարգացումը։ Գիտությունը եւ բարձր տեխնոլոգիաներն  այն հազվագյուտ ոլորտներն են,  որոնք Հայաստանում մեծ կարելիություն ունեն զարգանալու եւ տնտեսությանը նպաստելու, նորարարությանը  զարկ տալու, նոր արտադրանքներ ստեղծելու եւ շուկայնացնելու ,  նաեւ նոր եւ բարձր մակարդակի գործեր ստեղծելու առումով։

ԱՐՓԱ ինստիտուտը այն հազվագյուտ կազմակերպություններից է,  որ փորձում է օգտակար լինել այդ կարեւոր բնագավառներին, Համալսարաններին եւ ազգային ակադեմիայի միջոցով (գրեթե մյուս բոլոր կազմակերպությունները միայն բարեսիրական օգնություն են տրամադրում  Հայաստանին)։ Ահավասիկ Մոլեկուլար Կենսաբանության Ինստիտուտի հետ գործակցելով ԱՐՓԱ-ն  փորձում է գենետիկայի բնագավառը զարգացնել եւ ցարդ լավ հունի մեջ է այդ ծրագիրը։ Նաեւ Պոլիտեխնիկ համալսարանի հետ ուժանյութի խնայողության եւ արդյունավետ օգտագործման լաբորատորիա ստեղծելու ծրագիր է  հետապնդում ԱՐՓԱ-ն, եւ արդեն մի քանի ամիսներ իվեր ժողովրդին (Ձեզ) դիմելով փորձում է  մի քանի դոլար հավաքելով գիտության եւ հետազոտություններ կատարելու համար կարեւոր սարք գնել։ Զարմանալի է այն դժվարությունը, որին  հանդիպեցինք  21 հազար դոլար հավաքելու համար։

Ժողովուրդ սիրելի, Հայաստանը տանուլ կտանք,  եթե չսատարենք նրա հիմնական կարիքներին։ Այո՛,  աղքատներին եւ հիվանդներին օգնելը կարեւոր է, սակայն տնտեսության նպաստելը եւ գործի կարելիություններ ստեղծելը ավելի կարեւոր են։

Ուստի, եկեք միացեք մեզ եւ սատարեք Հայաստանի գիտության զարգացմանը  Ձեր առատաձեռն նվերներով։

Մեր խնդրանքն է՝ Ձեր նվիրատվությամբ օգնել լրացնելու համար անհրաժեշտ գումարը։ Բոլորիդ խնդրում ենք մասնակցել նվազագույնը  $50-ի չափով։ Հաճեցեք սեղմել հետեւյալ հասցեի վրա, այնուհետև DONATE կոճակին  ARPA Institute-ի կայքէջը

http://www.arpainstitute.org

Կամ ուղարկեք Ձեր կտրոնները, գրված ARPA Institute անունով, հետեւյալ հասցեին`

Attn: Mr. Harold Avedis DeMirjian

         13100 Addison St.

          Sherman Oaks, CA 91423»:

Scroll Up