Մոսկվայում տեղի ունեցավ Հ.Տեր-Աբրահամյանցի գրքի շնորհանդեսը

Նոյեմբերի 19-ին Ռուսաստանի հայերի միությունում կայացել է Մոսկվայի հայ համայնքի անվանի գրող Հ.Տեր-Աբրահամյանցի «Հիշատակի գրառումներ» գրքի շնորհանդեսը: Միջոցառումը վարում էր ՌՀՄ գիտական գրականության և պոեզիայի բաժնի անդամ Նինա Գաբրիելյանը: Ներկաների թվում էին ռուս անվանի բանաստեղծներ, գրականագետներ, գրական քննադատներ, լրագրողներ, Մոսկվայի հայկական և հրեական համայնքների ներկայացուցիչներ, բազմաթիվ այլ հյուրեր: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից:
Երեկոն անցավ ջերմ, անմիջական, հարցուպատասխաններով հագեցած մթնոլորտում: Ընթերցեցին մի քանի հատվածներ գրքից, որը կազմված է ութ ինքնակենսագրական պատմվածքներից: Ներկաները նշեցին հեղինակի գրելու առանձնահատուկ ոճը, նաև այն, որ այս գիրքը կարող է սկիզբ հանդիսանալ Հայաստանի պատմության մասին մի նոր վեպի: Ներկաների կողմից հնչեցին կարծիք-առաջարկություններ` տվյալ գրքի հիման վրա գրական մի շարք ստեղծելու մասին:
Միջոցառմանը մասնակցեց դեսպանության երկրորդ քարտուղար Վ.Մելքումովան: