Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Սոցիալական ծառայությունը նյութական օգնություն է ցուցաբերել 150 սիրիահայ ընտանիքների

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայությունը, «Աջակցության կարիքավոր և անապահով ընտանիքներին» ծրագրի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 15-ամյակի առիթով նյութական օգնություն է ցուցաբերել Հայաստանում ապաստան գտած 150 սիրիահայ ընտանիքների:  Այս մասին Tert.am-ին հայտնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Նույն ծրագրի շրջանակներում դրամական և նյութական օգնություն է հատկացվել ՀՀ տարբեր մարզերից 70 առավել անապահով բազմազավակ ընտանիքների, ուսանողների, հաշմանդամների և միայնակ մայրերի:

Scroll Up