«Պետրոս». նոր գիրք Հայոց ցեղասպանության մասին

Նյու Ջերիսում լույս է տեսել Իրեն Ոսբիկյանի «Պետրոս» գիրքը, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված եւ ԱՄՆ-ում հաստատված Պետրոսի մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Իրենը պատմում է, որ իր հայրը զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ նա հորը չի տեսել: Այդ ժամանակվանից պատերազմների թեման, միշտ հետաքրքրել է նրան եւ նա Թեմփլի համալսարանում պատմություն է ուսումնասիրել: Համալսարանում էլ Իրենը հանդիպում է ամերիկահայ Փիթերին եւ սիրահարվում:

Ամուսնությունից հետո Իրենը ժամեր շարունակ լսում էր, թե ինչպես է իր սկեսրայրը` Պետրոսը պատմում Մալաթիա քաղաքի, իր տան, բարեկամների, ցեղասպանության եւ գաղթի դաժան ճանապարհի մասին: «Ես լսում էի, թե նա ինչպես էր պատմում մանկատանն իր ապրած տարիների, զրկանքների մասին, թե ինչպես կարողացավ Ֆրանսիայից գալ ԱՄՆ եւ հաստատվել Նյու Ջերիսում»,- պատմում է Իրենը` հավելելով, որ սկեսրայրի պատմություններից հետո, լինելով պատմաբան, որոշել է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության մանրամասներն, ինչի արդյունքում ծնվել է «Պետրոս» գիրքը, որը հասանելի է Amazon կայքում:

Scroll Up