Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակը

Նոյեմբերի 3-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում է genocide-museum.am կայքը:

Դեյվիդ Լիդինգթոնը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, եղավ նաև ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:

Scroll Up