Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ է ընտրվել Վահան Հովհաննիսյանը
Notice: get_currentuserinfo is deprecated since version 4.5.0! Use wp_get_current_user() instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3839
Նոյեմբերի 1-ին Փարիզում տեղի ունեցավ Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Ֆրանսիայի թեմի առաջնորդի ընտրությունները, Եպիսկոպոսաց պատվիրակությունների վեհաժողովի արտահերթ հավաքի ժամանակ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունից, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ է ընտրվել ՀԱԵ Բրիտանական եւ Իռլանդական թեմի առաջնորդ Վահան Հովհաննիսյանը :
Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը (ավազանի անունը` Սարգիս) ծնվել է 1963թ. Բաղդադում (Իրաք): 1988թ. ձեռամբ Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի ձեռնադրվել է սարկավագ և մեկնել ԱՄՆ` ուսումը շարունակելու Նյու Յորքի Ս. Վլադիմիր աստվածաբանական ճեմարանում: 1990թ. ձեռամբ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի ձեռնադրվել է կուսական քահանա: 1995թ. պաշտպանելով վարդպապետական ատենախոսությունը` ստացել է Մասնավոր վարդապետության առաջին չորս աստիճանները` ձեռամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի: 2006թ. ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան` պաշտպանելով ատենախոսություն ՙԳ. Կորնթացիս թուղթըե՚ թեմայով: Այս տարիներին որպես հոգևոր հովիվ ծառայել է Նյու Յորքի Ս. Խաչ և Նյու Ջերզիի Սրբոց Ղևոնդյանց և Նյու Յորքի Սրբոց Նահատակաց եկեղեցիներում: Որոշ շրջան եղել է Ս. Վարդան առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետը: Ֆորդհեմ համալսարանից ստացել է Աստվածաշնչագիտության դոկտոր աստիճան: Վերջին տարիներին Հայր Վահանը ծառայում էր ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Նյու Յորքի Սրբոց Նահատակաց եկեղեցում` իբրև հոգևոր հովիվ:
2010-ի փետրվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը ստանձնել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդի պաշտոնը: Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ է ընտրվել 2009թ. դեկտեմբերին գումարված Բրիտանահայ Համայնքային և Եկեղեցական խորհրդի ժողովի ընթացքում: Առաջնորդի ընտրությունը հաստատվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնությամբ:
Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Ֆրանսիայի թեմական խորհուրդը Թեմի առաջնորդի ընտրության նոր գործընթացը սկսվել էր 2014 թվականի հունիսի 7-ին կայացած նիստի ժամանակ. Թեմական խորհուրդն ընդունել էր նոր ցուցակը, որում երեք թեկնածու էր ընդգրկված: Ավելի ուշ այն հաստատվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Ֆրանսիայի թեմի առաջնորդի թեկնածուներն էին. Բենիլյուքսի երկրներում արեւմտաեվրոպական առաջնորդական փոխանորդ Զատիկ Ավետիքյանը, ՀԱԵ Բրիտանական եւ Իռլանդական թեմի առաջնորդ Վահան Հովհաննիսյանը, Ալպերում, Վարում եւ Մոնակոյում ՀԱԵ ծխական քահանա Գրիգոր Խաչատրյանը:


Արևմտահայերեն
Русский
English








