Լոս Անջելեսում հայ աշակերտները ապրիլի 24-ին կարող են բացակայել դպրոցից
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/11/014-300x225.jpg)
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի Միացյալ կրթաշրջանի վարչությունը միաձայն որոշում է ընդունել, որով հայ աշակերտներին թույլատրվում է ապրիլի 24-ին բացակայել ուսումնական հաստատություններից:
Ինչպես հաղորդում է «Ասպարեզ»-ը, առաջարկը ներկայացրել էր վարչության անդամ Մոնիկա Ռեթլիֆը: Նրա խոսքով` իրենք հաճախ են բողոքներ ստացել հայ աշակերտներից և ծնողներից, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրը բացակայելու համար աշակերտների դեմ պատիժներ են սահմանվում։
«Որպես ուսուցիչ, գիտեմ, թե որքան կարևոր է, որ յուրաքանչյուր աշակերտ ամեն օր ներկա լինի դասընթացին: Սակայն, միաժամանակ, պետք է գիտակցենք, որ կան ոգեկոչումներ, որոնք նույնքան կարևոր են աշակերտի համար, և ծնողների որոշումները չպետք է անտեսվեն Լոս Անջելեսի Միացյալ կրթաշրջանի կողմից», -ասել է Ռեթլիֆը: