Հայ երեխաները մանկապատանեկան նկարչական մրցույթում արժանացել են մրցանակների
Հոկտեմբերի 10-ին Սոֆիայում կայացել է «Հայրենիքիս հեքիաթների, առասպելների և լեգենդների աշխարհը» մանկապատանեկան նկարչական մրցույթը: Այս մասին տեղեկանում են ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից:
Մրցույթին ներկայացվել են 126 ստեղծագործություններ 6 երկրներից: Հայաստանից մրցույթին մասնակցել են 12-ամյա Լիլի Մանյանն իր «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ստեղծագործությունով՝ զբաղեցնելով 2-րդ մրցանակային տեղը, 8-ամյա Մոնիկա Մելքոնյանը՝ «Սասունցի Դավիթ» աշխատանքով՝ 3-րդ տեղը, 13-ամյա Զարուհի Գևորգյանցն իր «Ժամանակը» աշխատանքով՝ արժանացել է խրախուսական մրցանակի:
Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած երեխաները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիայի Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի հրավերով` դեկտեմբերի 1-ին կմասնակցեն Սոֆիայում կայանալիք ցուցահանդեսին և մրցանակաբաշխությանը: