Ֆրանսիայում ժողովրդական երաժշտության համերգ կկայանա. NEWS.am

Ֆրանսիայի Ռոման-սյուր-Իզեր քաղաքում նոյեմբերի 21-ին հայկական ժողովրդական երաժշտության համերգ կկայանա, որտեղ հանդես կգա Հայաստանից ժամանած երգիչ Ռոբերտ Սարգսյանը:
Ինչպես հաղորդում է «Nouvelles d’Arménie» ամսագիրը, միջոցառման կազմակերպիչը «Ֆրանսիա-Աշտարակ-Հայաստան» ասոցիացիան է:
Համերգը տեղի կունենա Հայաստանից ժամանած նվագախմբի նվագակցությամբ: Համերգին կներկայացվեն նաեւ ժողովրդական պարեր, ելույթ կունենան Ֆրանսիայի Վալանս քաղաքի հայկական ժողովրդական պարերի ակադեմիայի պարողները: