Ֆիլիպինցի զբոսաշրջիկները տպավորված են մեր երկրով

Ֆիլիպինյան Sun.Star.com կայքը հետաքրքրաշարժ հոդված է հրապարկել Հայաստանի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոդվածում ֆիլիպինցի զբոսաշրջիկ Սելին Սալան իր տպավորություններ է փոխանցել մեր երկիր կատարած ճանապարհորդության մասին:

«Այն պահին, երբ մենք վայրէջք կատարեցինք Երևանում, անմիջապես տեսանք Արարատի հստակ ուրվագծերը: Մենք այն տեսել էին նաև բարձրից` ինքնաթիռից, և այնքան հուզիչ էր հենց առաջին օրը տեսնել Նոյի այդքան հանրահայտ լեռը»,- գրում է Սալան:

Ըստ նրա` Երևանը նման է եվրոպական քաղաքներին` մաքուր, ժամանակակից, սակայն այստեղ զգացվում է նաև բոլորովին այլ ժամանակաշրջանի մշակույթի և ճարտարապետության շունչը: Հեղինակի խոսքով` գիշերային Երևանն բոլորովին այլակերպվում է: Նա հատկապես գերված է Հանրապետության հրապարակի երգող շատրվաններով ու լուսավորված շենքերով, ուր երեկոները հնչում է Անդրեա Բոչելլիի «Ժամանակն է հրաժեշտ տալ» երգը:

Այցելելով Հայաստան, իհարկե հնարավոր չէ անմասն մնալ հայոց դարավոր պատմությունը խորհրդանշող հայկական եկեղեցիներից և վանքերից, որոնցից յուրաքանչյուրը, Սալայի կարծիքով, մեկը մյուսից ֆանտաստիկ լանդշաֆտում է գտնվում:

Scroll Up