Թաթուլ Ալթունյանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը Նիդերլանդներում

Հոկտեմբերի 13-ին Նիդերլանդների  Հաագա քաղաքի Dr Anton Philipszaal / Lucent Danstheater սրահում, տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրված  Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին: Միջոցառմանը համերգով հանդես եկավ Թաթուլ Ալթունյանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը: Այս մասին տեղեկացնում է «Նիդերլանդական օրագիրը»:

Համերգը կազմակերպվել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից`Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդների պետական մարմինների, Նիդերլանդներում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ու դատարանների ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, գործարարներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Տոնական միջոցառման սկզբում ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով իր ելույթում խոսելով Հայաստանի անկախության  մասին` նշեց, որ հայ ժողովրդի մշակույթի միջոցով փոխանցվում է նրա ոգին, դրսևորվում նրա վճռականությունն` ապրելու, արարելու և ավելի լավ կյանք ստեղծելու:
Համերգի ընթացքում Թաթուլ Ալթունյանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը ներկայացրեց Թ. Ալթունյանի, Ա. Խաչատրյանի, Սայաթ-Նովայի, Ա. Հեքիմյանի, Ա. Սմբատյանի, Ա. Բաբաջանյանի գործերը, հայկական ազգային պարեր` նազանի ու խրոխտ կատարումներով հանդիսատեսին փոխանցելով հայկական ոգին ու շունչը:
unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed (7) unnamed
Scroll Up