Լավրովն անընդունելի է որակել Ասադի ղեկավարման դեմ Թուրքիայի հայտարարությունները

Ռուսաստանը քննադատել է Սիրիայի իշխանություններին թիրախավորող  պաշտոնական Անկարայի քաղաքականությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությանը, թե իսլամիստ ահաբեկիչների դեմ ցամաքային ռազմական  գործողություններին կմասնակցեն այն պարագայում, երբ ԱՄՆ գլխավորած կոալիցիան գործողություններ ծավալի Բաշար Ասադի դեմ: Լավրովն անընդունելի է որակել նմանօրինակ հայտարարությունները:

«Ռուսաստանը չի կարող ընդունել ահաբեկչության դեմ պայքարն իբրև պատրվակ օգտագործվող Սիրիայում իշխանափոխության մտադրությունները: Մենք խստորեն քննադատում ենք այս խնդրի վերաբերյալ հնչող հայտարարությունները»,- ասել է Լավրովը:

Scroll Up